«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

20.06.2022
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխությունները

Սույն ծանուցմամբ հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 22.03.2022 թվականի թիվ 48-Ն "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" որոշմամբ սահմանվել է պահանջ, համաձայն որի առանց Համակարգում Օգտագործողի անունով բանկային հաշվի և (կամ) վճարային քարտի տվյալները գրանցելու օգտագործողի անունով Հաշվառման հաշիվ չի կարող բացվել։

Նույն որոշման համաձայն Հաշվառման հաշիվներին բանկային հաշիվ և (կամ) վճարային քարտ չկցելու դեպքում Օգտագործողների համար բացված Հաշվառման հաշիվները չեն կարող համալրվել որևէ եղանակով, կամ այդ հաշիվներին առկա միջոցներից չեն կարող կատարվել կանխիկացում, փոխանցում կամ փոխարկում։

Վերոգրյալից ելնելով հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի  22.03.2022 թվականի թիվ 48-Ն որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանող հաշվառման հաշիվներին կցված վճարային քարտերը  ենթակա են ապակցման։

Կիսվել
Թարմացված է 25.06.2024 14:06