Մեր Մասին
Upay-ից կարող եք օգտվել 2 տարբերակով՝
- Բեռնել Upay հավելվածը Google Play-ից կամ App Store-ից և կատարել բոլոր վճարումներն առանց տանից դուրս գալու՝ անմիջապես սմարթֆոնից
- Այցելել Ucom սպասարկման կենտրոն և դիմել համապատասխան աշխատակցին


Upay դրամապանակով հնարավոր է իրականացնել կոմունալ, բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, ավտոկայանատեղիի, ՃՈ տուգանքների, գույքահարկի, սոցիալական ցանցերի և այլ վճարումներ, կատարել վարկերի մարում և դրամական փոխանցումներ:
Դրամապանակը ստեղծված է պարզ կառուցվածքով և չի ներկայացնում բարդություններ օգտագործման ժամանակ։ Մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու և արագ վճարումների հնարավորությունն առավել հասանելի դարձնելու նպատակով, մենք աշխատում ենք նաև մասնաճյուղային տարբերակներով։ Մասնաճյուղերում վճարումը կատարվում է հեշտ և արագ, իսկ գործարքը՝ վստահելի։
- Ամբողջականություն
- Արագություն
- Հասանելիություն
- Վստահություն
Մեր առաքելությունն է նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ ՀՀ շուկայում մատուցել մասնագիտացված վճարահաշվարկային ծառայություններ, որոնք ուղղված կլինեն շահառուների վճարումների կատարման գործընթացն առավել պարզ, արագ և մատչելի դարձնելուն:


- Նորարական լուծումների շնորհիվ առավելագույնս հարմարավետ և հասանելի դարձնել վճարումների և դրամական փոխանցումների իրականացման գործընթացը
- Հասանելի դարձնել ժամանակակից վճարային գործիքները՝ հնարավորություն տալով հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ
- Միջազգային փորձի հիման վրա ընդլայնել առկա ծառայությունները և հաճախորդներին մատուցել միջազգային որակի ծառայություններ և գործարար լուծումներ: